Որոշել եմ իմ այգում փոքրիկ սրճարան բացել. հրավիրում եմ բոլոր այն մարդկանց ովքեր մեզ համոզում էին, որ պետք է ուրախ լինենք, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան է սուրճ խմելու. Կիրանցի բնակիչ
Կիրանցում նոր ճանապարհը կառուցելուց եւ ամբողջական սահմանազատումն ավարտելուց հետո իմ այգուց սահմանը հեռու է լինելու մաքսիմում 50 մետր: Այս մասին գրել է կիրանցեցի Գոհար Վարդանյանը.
«Որոշել եմ իմ այգում փոքրիկ սրճարան, գրադարան կամ նմանատիպ ինչ որ բան կառուցել, եւ առաջին հերթին հրավիրել բոլոր այն մարդկանց (իրենց երեխաների հետ) ովքեր մեզ այս օրերին համոզում էին, որ պետք է ուրախ լինենք, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան է»: