«Որոշել եք կրկին պահպանե՞լ ձեր մանդատները, ինչի՞ համար». ՊԵԿ նախկին նախագահը՝ ընդդիմադիր պատգամավորներին
![«Որոշել եք կրկին պահպանե՞լ ձեր մանդատները, ինչի՞ համար». ՊԵԿ նախկին նախագահը՝ ընդդիմադիր պատգամավորներին](/timthumb.php?src=disc/18-06-24/e5cdf5e7399c3fac513155687f11c22d.jpg&w=780)
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի մոտ «մի քանի ուղիղ ու շիտակ հարց ուղղելու անզսպելի ցանկություն է առաջացել ընդդիմադիր երկու խմբակցությունների հարգելի պատգամավորներին»։
«Որոշել եք կրկին պահպանե՞լ ձեր մանդատները։ Ինչի՞ համար։ Սին խոստումների և անպտուղ ու անիրականանալի հույսերի համա՞ր։ Այն անկարողության և անօգնականության համար, որ դուք անընդհատ դրսևորու՞մ եք «անհարմար» իրավիճակներում:
Չեք գիտակցու՞մ, որ Բագրատ Սրբազանի կողմից հունիսի 9-ին հայտարարված իմպիչմենտի իրականացման համար անհրաժեշտ ձեր՝ անբավարար ստորագրությունների և դրան հաջորդած «ուղերձային» անիմաստ ու անիրական գործողությունների պատճառով ծագած ճգնաժամը վկայում է Ձեր «ռոմանտիկ» ակնկալիքների և փաստացի հնարավորությունների միջև խորը անջրպետի մասին։
Դու՛ք, դատարկ դահլիճում մենակ մնացած ընդդիմադիր պատգամավորնե՛րդ, վստահաբար հանդես եք գալու մեղադրանքներով, բողոքներով և պաթոսով լի ելույթներով՝ դիմելով ֆանտոմային լսարանին։ Ձեր խոսքերը խրոխտ ու բարձր են հնչելու, բայց դատարկ դահլիճի արձագանքը ընդգծելու է ձեր խոսքերի ու ջանքերի անիմաստ և ապարդյուն լինելը»,- Facebook-ում գրել է Անանյանն այն բանից հետո, երբ ՔՊ-ն երեկ չներկայացավ ԱԺ, ինչի պատճառով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմադիրների նախաձեռնութունը ձախողվեց։