ԱՄՆ-ն ուշադիր հետևելու է Պուտինի այցին Հյուսիսային Կորեա
![ԱՄՆ-ն ուշադիր հետևելու է Պուտինի այցին Հյուսիսային Կորեա](/timthumb.php?src=disc/18-06-24/b7bc8a0cc86ff4ca7251ad0136503899.jpg&w=780)
Ամերիկյան վարչակազմը մտադիր է ուշադիր հետևել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցին Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն:
Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք, անշուշտ, կհետևենք դրան շատ, շատ ուշադիր», - ասել է նա, երբ նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի առաջնորդի առաջիկա այցը: