Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել ՀԱՄԱՍ-ի գլխավոր կենտրոնը
Ըստ իսրայելական հեռագրային ալիքների՝ Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկողության տակ է վերցրել այն տարածքը, որը համարվում է Ռաֆահի սիրտը և ՀԱՄԱՍ-ի գլխավոր կենտրոնը:
Սա խմբավորման հենակետն է, որտեղ ռազմական գործողությունների սկզբից ի վեր հայտնաբերվել են ամենաբարդ ստորգետնյա կառույցները։
ՀԱՄԱՍ-ը այնտեղ ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել՝ իսրայելական ուժերին դիմակայելու համար, ասվում է զեկույցում։