Բարաք Օբաման կարող է փոխարինել Ջո Բայդենին
![Բարաք Օբաման կարող է փոխարինել Ջո Բայդենին](/timthumb.php?src=disc/18-06-24/531841d6b163bcec4639942a1b9a0c02.jpg&w=780)
Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման առաջիկա ընտրություններում կարող է փոխարինել ամերիկացի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենին։
Այս մասին գրում է Daily Mail-ի բրիտանական հրատարակությունը։
Նշվում է, որ Դեմոկրատական կուսակցությունն այս ռիսկերը կապում է Բայդենի վատառողջության հետ։ Վճռորոշ պահը կլինի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանավեճը։
«Եթե Բայդենը վատ հանդես գա Թրամփի հետ բանավեճի ընթացքում, նրան կարող է փոխարինել մեկ այլ թեկնածու՝ պատճառաբանելով առողջական խնդիրները»,- ասվում է տեղեկատվության մեջ։