Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Բանակցային «լուզերի» պատիր մանիպուլյացիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Նիկոլ Փաշինյանը օրերս խորհրդարանում հայտարարել է, որ իր մեծ սխալն այն է եղել, որ դեռևս 2018 թվականին չի եկել ու չի ասել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, և չկա Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի հնարավորություն: Սրանով նա ցանկացել է ցույց տալ, որ այն ժամանակվանից արդեն պարզ էր, թե ինչ է լինելու Արցախի հետ։ Այն, որ Փաշինյանը շատ վաղուց էր Արցախը համարում ադրբեջանական և դրա մասին հրապարակավ արտահայտվում, նորություն չէ: Մենք առիթ ունեցել ենք հիշեցնել նրա «գլուխգործոծներից» մի նմուշ մասնավորաբար 1999 թվականից: Դեռ այն ժամանակ Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղը ադրբեջանական է, իսկ ղարաբաղցիներն էլ Հայաստանում կարող են միայն փախստական համարվել: Սակայն հարցն այն է, որ 2018 թվականին նա ասում էր, որ կարգին դեռ չի էլ բանակցել, բայց արդեն ասում են հող հանձնելու համար է եկել: Այլ հարց է, որ ժամանակը ցույց տվեց, թե որքան իրավացի էին նման կարծիք հայտնողները:

Բայց եթե ամեն ինչ այդքան պարզ էր, այդ դեպքում ինչո՞ւ էր մասնակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին, երբ արդեն քննարկելու ոչինչ չկար։ Ավելին՝ ինչո՞ւ էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարում, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի նրբություններին, ապա գաղտնիք չէ, որ Փաշինյանի դիրքորոշումն այն է եղել, որ դրանք սկսում է զրոյական կետից։ Ու այսպիսի դիրքորոշումը հիմնավորելու համար նա նշում էր, թե Արցախի ժողովուրդն իրեն մանդատ չի տվել, որ ինքը որոշի Արցախի ճակատագիրը, ինքն ուղղակի ի պաշտոնե չունի նման լիազորություն, անգամ մի պահ փորձում էր առաջ տանել այն գիծը, որ Արցախը ևս պետք է մասնակցի բանակցային գործընթացին։

Իսկ 2022 թվականի հոկտեմբերի 7-ի Պրահայի հանդիպումից հետո նույն Փաշինյանը, մանդատ չունենալով հանդերձ, որոշեց Արցախի ճակատագիրը՝ հայտարարելով, թե ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Եթե ելնենք փաշինյանական տրամաբանությունից, թեկուզ այս իշխանությունների ու կոնկրետ Փաշինյանի դեպքում տրամաբանություն բառն օգտագործելն առնվազն անմտություն է, ապա նա վերազանցել է իր լիազորությունները։ Մյուս առանցքային թեման վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը։ Պարզ է, որ Ադրբեջանը պահանջում է, որ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը լուծարվի, որպեսզի Արցախի թեման միջազգային հարթակում ուղղակի փակվի ու գնա։ Բայց հետաքրքիրն այն է, որ 2022 թվականին, ի պատասխան խաղաղության համաձայնագրի 5 կետանոց ադրբեջանական առաջարկների, հայկական կողմը 6 կետ էր ներկայացրել, որոնց մեջ նշվում էր, թե բանակցությունները կազմակերպելու համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Սակայն առկա իրավիճակը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանություններն հրաժարվում են իրենց իսկ ներկայացրած առաջարկներից, այն է՝ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությունից։ Ու համանախագահության գործունեությունը վերակենդանացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն Փաշինյանը փորձում է ընդունելի դարձնել միջնորդական առաքելության գործունեության դադարեցումը՝ անընդհատ շեշտելով, որ դրան մասնակցող երկրների ներկայացուցիչները 2022 թվականից այն կողմ չեն շփվել միմյանց հետ։ Այնպես չէ, որ նախկինում ՌԴ-ն ու Արևմուտքը հակասություններ չեն ունեցել, սակայն այս կառույցը գործել է։ Հայաստանը պետք է շահագրգռված լինի ու պայմաններ ստեղծի, որ միջնորդների ինստիտուտ գործի, բայց ցավալին այն է, որ ՀՀ իշխանությունները համաձայնել են միայն ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, ինչի պարագայում Բաքուն շարունակաբար ճնշելու և զիջումներ է պոկելու։ Առավել ևս, քանի դեռ Հայաստանում իշխանության է պարտված ու մշտապես զիջումների պատրաստ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս առիթ է փնտրում իր այս քաղաքականությունն արդարացնելու և Մինսկի խմբի համանախագահության ոչ էֆեկտիվ գործունեությունն ընդգծելու համար, թե իբր դրանում ընդգրկված ուժերը «մեզ 30 տարի մեշոկի նման շպրտել են էս կողմից էն կողմ»։ Բայց ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները ձախողել են միջնորդների առկայությամբ բանակցությունների հնարավորությունը, սակայն այլ հեքիաթ են պատմում։ Օրինակ՝ ՌԴ-ից հայտարարություններ են հնչել, որ իրենք պատրաստ են միջնորդել, իսկ Հայաստանը չի համաձայնում։ Անգամ եթե ՌԴ-ի հետ հարաբերությունները լարված են, ապա Փաշինյանի իշխանությունը գոնե այնպես պիտի աներ, որ արևմտյան երկրներից միջնորդի դերում հանդես գային։ Գոնե միջազգային երաշխիք կունենայինք, ու Ադրբեջանն այս աստիճան չէր լկտիանա: Բազմաթիվ առիթներ ենք ունեցել համոզվելու, որ առանց միջազգային միջնորդների ու երաշխիքների առկայության Բաքուն սանձարձակ կերպով է գործում։

Եթե այս փուլում 4 գյուղ են պահանջել, վաղը ոչ միայն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջացքն» են պահանջելու, այլև նոր տարածքներ Սյունիքից, Վայոց ձորից ու Գեղարքունիքից։ Հայ-ադրբեջանական հարթության վրա առկա իրողությունը արդեն ցույց է տալիս, որ Փաշինյանը բանակցային գործընթացը ոչ թե զրոյական կետից է սկսել, այլ գործընթացը շրջել է Հայաստանի դեմ։ Նրա համար սեփական երկիրն ու հայրենիքը գրոշի արժեք չունեն, այլապես դժվար է պատկերացնել այսպիսի խայտառակ տապալում, երբ կորցնում ես ամեն ինչ՝ ոչինչ չստանալով»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: