Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Օխլոկրատիայից՝ խուլիգանակրատիա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ի՞նչ է իրենից ներկայացնում Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի իշխանությունը՝ որպես կառավարման տեսակ: 2018 թվականից սկսյալ, իսկ վերջին մի քանի տարին՝ առավել ևս, հաճախ կարելի էր հանդիպել բռնապետություն, ավտոկրատիա տերմինները, որին ձգտում է Նիկոլ Փաշինյանը, որը ժողովրդավարությունից փշուրներ անգամ չի թողել: Վերջին իրադարձությունների ֆոնին այդ ամենին վերստին ականատես եղանք բոլորս: Նաև իրենց քարոզած «դեմոկրատական արժեքները» իրենց շահերին զոհած «հավաքական Արևմուտքի» ներկայացուցիչները: Նրանք տեսան, որ իրենց հովանավորած ու ֆինանսավորած, այսպես կոչված, «բարեփոխումներով» ստացվել է, ինչպես քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է նկատել, «բարեփոխված գեստապո»:

Այսինքն, ստացվել է իբրև թե «ոստիկանություն», որի շատ կոնկրետ ստորաբաժանումներ կոչված են հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու բզկտելու, խմբակային հարձակումների ու խոշտանգումների ենթարկելու ընդվզող քաղաքացիներին, աղետաբեր ռեժիմի դեմ հրապարակայնորեն արտահայտվողներին: Դրան ինչ անուն ասես կարելի է տալ, բայց հասկանալի է, որ դա չնչին աղերս իսկ չունի ո՛չ ժողովրդավարության, ո՛չ պետության, ո՛չ էլ, առավել ևս, մարդկայնության հետ: Վերադառնանք սակայն հիմնական հարցին: Հիմա Հայաստանում ի՞նչ է, բացի այն, որ գործնականում երկրում ներդրված է Փաշինյանի ու նրա կամակատարների միջոցով իրականացվող արտաքին կառավարում՝ ընդգծված արևմտա-թուրք-ադրբեջանական ակցենտով:

Չնայած ձևական առումով Փաշինյանը և նրա ՔՊ-ն ընտրվել են 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններով, ավելի ճիշտ՝ ինքնավերարտադրվել են՝ գրանցված ընտրողների համատարած պասիվության, ի լրումն՝ վարչական ռեսուրսների չարաշահման պայմաններում, բայց նրանք վաղուց արդեն դադարել են լինել ընտրությունների միջոցով ձևավորված իշխանություն՝ իրենց քաղաքական էությամբ ու բովանդակությամբ: Այս խումբը, Փաշինյանի գլխավորությամբ, խախտել է իր իսկ նախընտրական խոստումները, ավելին՝ այդ խոստումների հիման վրա ու դրանց իմաստն արտացոլող իր իսկ կառավարության ծրագիրն է ոտնահարել: Հանրագումարում՝ խորհրդարանում 2021-ի, օրինակ՝ աշնան դրությամբ ձևավորված մեծամասնական պատկերը ոչ մի կերպ չի համապատասխանում Հայաստանի հասարակության ներկայիս տրամադրություններին և չի արտացոլում այդ տրամադրությունները:

Գործնականում Հայաստանի Հանրապետության՝ Սահմանադրությամբ ժողովրդին պատկանող իշխանությունը զավթված է նույն այդ ժողովրդից՝ իրենց ընտրված ու լեգիտիմ համարող անձանց որոշակի խմբի կողմից, որը ուղղակիորեն իրեն ենթարկվող ոստիկանական ուժերի միջոցով ամենաիսկական ահաբեկման է ենթարկում նույն այդ հասարակության ակտիվ զանգվածին: Բայց սա բռնապետությո՞ւն է: Մեծ հաշվով՝ այո: Սակայն մեր մի հայրենակից բավականին դիպուկ դիտարկում է արել այդ առնչությամբ. «Մի՛ շփոթեք բռնապետությունը խուլիգանապետության հետ»: Եվ իսկապես էլ՝ բռնապետությունը, որպես կանոն, ինչքան էլ տարօրինակ չհնչի, հիմնվում է գաղափարի, գաղափարական համոզմունքների, որոշակի ուսմունքների վրա: Տվյալ դեպքում՝ կարևոր չէ, թե ինչ ուսմունքի: Իսկ նման տերմիններ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի դեպքում ուղղակի հնարավոր չէ կիրառել: Չկա գաղափար:

Ինչպես ինքն էր ասում՝ «իզմ»-եր չկան: Որևէ մեկին կամ որևէ ուժի մերժելն ինքնին գաղափար չէ: Մերժելով կարելի է ինչ-որ մեկին վանել, հեռացնել, կարելի է քանդել, ավերել, քայքայել: Բայց դա գաղափար չէ: Պարգևավճարը, «չաղ ու բախտավոր ապրելը», շարունակաբար պատերազմների ու աղետների հանգեցնող «խաղաղությունը» նույնպես գաղափարներ չեն: Ինչպես գաղափար չէ, օրինակ՝ «կոռուպցիայի դեմ պայքար» ասելով՝ այդ նույն կոռուպցիայի մեջ ընկղմվելը: Այսինքն, ՔՊ-ի միակ «գաղափարախոսությունը» մնում է պաշտոնը՝ դրանից բխող հետևանքներով՝ կարգավիճակ, փող և այլն... Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը շատ է ցանկանում ձևավորել բռնապետություն: Սակայն, դիտարկելով վերջին տարիներին նրա իշխանության պահվածքը, գործելակերպը, գալիս ես անխուսափելի հետևության, որ գործ ունենք պարզ խուլիգանապետության հետ: Ավելին, որոշ փորձագետներ սոցցանցերում սկսել են օգտագործել «լակոտակրատիա» տերմինը: Դա գործնականում դրսևորվում է տվյալ իշխանության գործունեությանն առնչվող ամեն ինչում՝ սկսած պետական մարմինների կառավարումից, վերջացրած հանրության հետ հարաբերություններով:

Ըստ որում, դեռևս 2018-ին, երբ Փաշինյանի «թավիշը» գալիս էր, ավելի ճիշտ՝ եկավ իշխանության, ի թիվս քչերի, մեր թերթն էլ ուշադրություն հրավիրեց օխլոկրատիայի հաստատման ու դրա պարունակած վտանգների վրա: Օխլոկրատիան այն է, երբ պետության ու ժողովրդի համար կենսական նշանակության հարցերի (ասենք՝ ոչ շատ կարևոր թվացողների ևս) վերաբերյալ որոշումները կայացվում են ոչ թե սահմանադրորեն ժողովրդի իշխանության կիրառմամբ, այլ ամբոխի քմահաճույքներով: Գործնականում այդպես էլ եղավ: Ու չնայած հետագայում տեղի ունեցած ԱԺ երկու արտահերթ ընտրություններին (2018թ. դեկտեմբեր, 2021թ. հունիս), բովանդակային առումով փոփոխություն տեղի չունեցավ: Հիմնական փոփոխությունն այն է, որ օխլոկրատիկ ռեժիմը արագորեն վերափոխվեց խուլիգանականի՝ գործնականում էլ ավելի ցածր մակարդակի վրա իջնելով:

Ու միանգամայն օրինաչափ է, որ նման իշխանությանը ենթարկվող ոստիկանական կոնկրետ ստորաբաժանումներ իրենց դրսևորում են, ինչպես դա Բագրատ Սրբազանն է նկատել, խուլիգանի նման. լինի դա դեռահասի մազերը քաշելով «բերման ենթարկելը», 20-30 հոգով փողոցային խուլիգանի նման ԱԺ պատգամավորի վրա հարձակվելը, թե ցուցարարների, այդ թվում՝ կանանց, տարեցների վրա 15 րոպեում 25-30 նռնակ նետելը, թե որևէ այլ՝ այս օրերին լիուլի արձանագրված ապօրինություն: Այդ ամենը, ինչպես նաև վերջին օրերին ծավալվող վայրագ ռեպրեսիաները հենց ասվածի ցցուն ապացույցներն են: Ամենից վատն այն է, որ այս անկումը, որակական ու բովանդակային այդ գահավիժումը տակավին շարունակվում է: Գուցե կան մտածողներ, թե պետք է մինչև վերջ ընկնել, որպեսզի դրանից հետո սկսենք բարձրանալ: Բայց վախենանք՝ մոլորություն է այդպես կարծելը: Համենայն դեպս, եթե կա տարբերակ, ապա չարժե ապառաժներին բախվելով՝ ջարդուխուրդ լինել: Եթե կա տարբերակ, պետք է այս անկումը, այս գահավիժումը կասեցնել հնարավորինս շուտ ու այդ կետից արդեն սկսել բարձրանալ...»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։