Ավանեսյանը բարելավել է դիրքերը WTA-ի վարկանիշային աղյուսակում
![Ավանեսյանը բարելավել է դիրքերը WTA-ի վարկանիշային աղյուսակում](/timthumb.php?src=disc/17-06-24/3e731019e97ac4c2c329ba244574cd67.jpg&w=780)
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է մենախաղի վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը։
Էլինա Ավանեսյանն առաջադիմել է 4 տեղով և 74-րդ տեղում է։ Նա , հիշեցնենք, Հայաստանի քաղաքացիություն կստանա և կներկայացնի Հայաստանը։
Վարկանիշի առաջատարը լեհ Իգա Շվյոնտեկն է:
Նշենք՝ Էլինա Ավանեսյանն այսօր Բիրմինգհեմում (Մեծ Բրիտանիա) մասնակցում է WTA-250 մրցաշարին և դուրս է եկել հիմնական ցանց։ Որակավորման եզրափակիչ փուլում Ավանեսյանը 6:1, 6:4 հաշվով հաղթել է WTA-ի դասակարգման աղյուսակի 58-րդ հորիզոնականում գտնվող ամերիկուհի Քերոլայն Դոլեհիդին։ Մարզիկները կորտում անցկացրել են 1 ժամ 11 րոպե
Աղբյուրը՝ Armsport