Սահմանադրական կարգը տապալելու փորձ. Արծվիկ Մինասյանը՝ խորհրդարանի տապալված նիստի մասին
Սահմանադրական կարգը տապալելու փորձ էր։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մեկնաբանել է խորհրդարանի տապալված նիստը․
«Սահմանադրությունը պարտավորեցնում է պատգամավորներին ապահովել խորհրդարանի բնականոն աշխատանքը:
Մասնավորապես, 100-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորների առնվազն ¼ - ի հրավիրած նիստը պետք է կայանա։ Խորհրդարանական մեծամասնությունը չի կարող տապալել խորհրդարանի նիստերը՝ օգտվելով իր քանակական առավելությունից»,- նշել է պատգամավորը։