Հայաստանից հայերին մեկ «Իթթիհաթ վե թերաքքին» է արտաքսել, մեկ էլ` ՀՀՇ-ն․ Դաշնակցության դեմ հալածանքներն այսօր շարունակում է ազգակործան պատուհասի հոգեզավակը․ Էդգար Էլբակյան
![Հայաստանից հայերին մեկ «Իթթիհաթ վե թերաքքին» է արտաքսել, մեկ էլ` ՀՀՇ-ն․ Դաշնակցության դեմ հալածանքներն այսօր շարունակում է ազգակործան պատուհասի հոգեզավակը․ Էդգար Էլբակյան](/timthumb.php?src=disc/17-06-24/27704b93b3638bdbbc75af9580983fe2.jpg&w=780)
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հայաստանից հայերին կազմակերպված, փաստաթղթավորված կերպով մեկ «Իթթիհատ վե թերաքքին» է արտաքսել` թալեաթենց ղեկավարությամբ, մեկ էլ` ՀՀՇ-ն` հիմնադիր ազգակործան պատուհասի ղեկավարությամբ։ Վերջինիս կարգադրությամբ 1992 թ. հունիսի 29-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրայր Մարուխյանն արտաքսվեց Հայաստանից։
Վերջինիս հոգեզավակն այսօր շարունակում է Դաշնակցության դեմ հալածանքները։ Ոչինչ չի ստացվելու։ Ինչպես հայտնի երգում է ասվում՝ «կա, կմնա Դաշնակցություն»։
Իմ զորակցությունը բոլոր բռնաճնշվող դաշնակցականներին»։