Հոկտեմբերի 5-ին տղաս ասաց՝ հողերը տվել է, մենք պետք է կռվենք ու պահենք հողը. Զոհված զինծառայող Արթուր Սուքիասյանի մայր (տեսանյութ)
![Հոկտեմբերի 5-ին տղաս ասաց՝ հողերը տվել է, մենք պետք է կռվենք ու պահենք հողը. Զոհված զինծառայող Արթուր Սուքիասյանի մայր (տեսանյութ)](/timthumb.php?src=disc/17-06-24/075b9287d3aa616a0929ad7d876e81d8.jpg&w=780)
«Ով պետք է պատասխան տա այս ամեն ինչի համար։ Մաքրվեին, գնային, հերիք է հողերը հանձեն։ Երեխաս մինչև վերջ կռվեց, որ հայրենիքը պահի, գրիչի մի հարվածով նվեր տվեցին»։
Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի մայրը՝ Հրանուշ Սուքիասյանը։ Նա պատմեց, որ հոկտեմբերի 5-ին տղան զանգել ու ասել է՝ հողերը տվել է․ «Ասացի, նման չկա։ Ասում է՝ մամ, տվել են, բա մենք ինչի՞ համար ենք այստեղ, պետք է կռվենք, պահենք հողը, նման բան չկա, Արցախն այն տեղն է, որտեղ գալու եմ ապրեմ։ Ոնց էր սիրում Արցախը»։