Մարզպետի աշխատակազմը հերքել է, որ իբր Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն
![Մարզպետի աշխատակազմը հերքել է, որ իբր Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն](/timthumb.php?src=disc/17-06-24/405a1e0a4cf13b8dd915673da8d7e539.jpg&w=780)
Լրատվամիջոցներից մեկում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն»: Արարատի մարզպետի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ հերքելով այդ տեղեկությունը:
Մարզպետի աշխատակազմի փոխանցմամբ՝ մասնավորապես, «մարզպետի անունից բնակիչներին առաջարկվում է 12 մլն դրամ գումար մինչև օգոստոս տներն ազատելու համար», որը, սակայն, ամբողջությամբ ապատեղեկատվություն է։
«Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և սահմանային իրավիճակին առնչվող խուճապային տեղեկություններ հրապարակելուց»,- ասված է հաղորդագրության մեջ։