Սևանա լճի մակարդակը հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով
![Սևանա լճի մակարդակը հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով](/timthumb.php?src=disc/17-06-24/ee0a4765a734fa9d5941b32926424040.jpg&w=780)
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ հունիսի 10-16-ի դրությամբ։
Սևանա լճի մակարդակը հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (16.06.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 11սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 46սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.597մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հունիսի 16-ը ներառյալ՝ 143.331մլն. մ³:
2024 թվականի հունիսի 16-ից Սևանա լճից սկսվել է իրականացվել ոռոգման նպատակով ջրառ, և լճից բացթողնված ջրի գումարային ծավալը` ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի կազմել է 0.533մլն. մ³: