Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն (լուսանկարներ)
![Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/17-06-24/1848dc04e2b09ea5edbbc45962faa4eb.jpg&w=780)
Հունիսի 17-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Մարզի ղեկավարը ներկայացրել է Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության նորանշանակ պետին՝ Կարինե Ադամյանին՝ մաղթելով աշխատանքային ձեռքբերումներ՝ ի շահ Լոռու մարզի և Հայաստանի Հանրապետության:
Կ. Ադամյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններով, ներկայացրել են ընթացքի մեջ գտնվող և առաջիկայում մեկնարկող ծրագրերը, ընթացիկ խնդիրները:
Մարզպետը կարևորել է բարձրացված բոլոր հարցերի նկատմամբ հետևողական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը, տարբեր ոլորտներում տարվող գործընթացների, ծրագրերի ուղղությամբ սահմանված ժամկետների նկատմամբ խիստ վերահսկողությունը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտային այլ ծրագրերի, ընթացիկ աշխատանքների, տրվել են հանձնարարականներ: