«Գառնիկին առևանգեն` պիտի իրենք մեզ վճարեն, որ հետ վերցնենք». Բագրատ Uրբազանը կատակեց
![«Գառնիկին առևանգեն` պիտի իրենք մեզ վճարեն, որ հետ վերցնենք». Բագրատ Uրբազանը կատակեց](/timthumb.php?src=disc/17-06-24/e61b25b46dd50fb0e56c46441bd61315.jpg&w=780)
Սուրենը հիմա երկրում չի, ասաց, որ երկու օրով բացակայելու է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածու Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:
Հարցին, թե անձնակա՞ն բնույթի այց է, պատասխանեց, որ չի հարցրել` երևի:
«Կյանքում հիշեք` ես մարդկանց կյանքի մանրամասնություններով հետաքրքրված չեմ եղել ու չեմ լինի, նույնիսկ դիմացս կանգնած մարդը, որը 100 տոկոսով գիտեմ` պիտի ինձ վնաս տա, նորից չեմ իմանա` ով է: Ինչ որ ասում են, դա է»,- ասաց Սրբազանը:
Մեկ այլ հարցի, թե անհանգստություն չունի՞, որ կարող են մի օր էլ Գառնիկին առևանգել, Սրբազանն ասաց, որ իր մտքում դավադրության տեսություն չի զարգացնում և հավատում է այն բաներին, ինչ մարդիկ ասում են:
Ինչ վերաբերում է Գառնիկ Դանիելյանին մի օր առևանգելու հավանականությանը, Բագրատ Սրբազանը կատակեց. «Գառնիկին առևանգեն` պիտի իրենք մեզ վճարեն, որ հետ վերցնենք»: