Մահացել է Համլետ Առաքելյանը
![Մահացել է Համլետ Առաքելյանը](/timthumb.php?src=disc/17-06-24/307f81f6bfe90633e68e01a4b9cd1617.jpg&w=780)
Կյանքից հեռացել է բասկետբոլի վաստակաշատ մարզիչ Համլետ Առաքելյանը։
Նա մարզել է մի շարք պատանեկան թիմեր, հանդիսացել կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, իր սաներից Անահիտ Հակոբյանը հանդես է եկել Խորհրդային Միության հավաքականում և դարձել Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն:
Համլետ Առաքելյանի ավանդը մեծ է եղել Հայաստանում բասկետբոլի զարգացման գործում: