Թուրքիան և Սիրիան ցանկանում են համաձայնության գալ
![Թուրքիան և Սիրիան ցանկանում են համաձայնության գալ](/timthumb.php?src=disc/17-06-24/384c2406e63ed667f066b2e6ead72760.jpg&w=780)
Թուրքիայի և Սիրիայի ռազմական պատվիրակությունները Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններ են վարել Սիրիայի Արաբական Հանրապետության Հմեյմիմ ավիաբազայում, բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Բաղդադում:
Այս մասին հայտնում է թուրքական Aydınlık թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Սիրիայի կառավարական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները լրագրողներին հայտնել են, որ երկու երկրների միջեւ բանակցային գործընթացը որոշ ժամանակով սառեցվել է, սակայն կրկին վերսկսվելու է։
«Այդ կապակցությամբ հունիսի 11-ին Լաթաքիայի հարավ-արևելքում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տեղի է ունեցել Թուրքիայի զինված ուժերի և սիրիական բանակի զինվորականների հանդիպումը։ Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են Իդլիբում և նրա շրջակայքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները»,- ասվում է հրատարակության մեջ: