Խվիչա Կվարացխելիան չի վաճառվում. «Նապոլի»
![Խվիչա Կվարացխելիան չի վաճառվում. «Նապոլի»](/timthumb.php?src=disc/17-06-24/4d92907bb4dcc0bd816388e4cd81e08d.jpg&w=780)
«Նապոլին» հայտարարել է, որ Խվիչա Կվարացխելիան չի վաճառվում։
Ակումբն այս մասին հիշեցրել է ֆուտբոլիստի գործակալին և նրա հորը: «Նապոլին» հիշեցրել է, որ ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է ևս երեք տարով։
«Նապոլիի» հետ պայմանագիր կնքած ֆուտբոլիստի ապագան որոշում են ոչ թե գործակալները կամ հայրերը, այլ ակումբը»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ: