Բաքուն, Մոսկվան և Թեհրանը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի աշխատանքային խումբ են ստեղծում
Բաքվի, Մոսկվայի և Թեհրանի ներկայացուցիչները պայմանավորվել են ստեղծել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում բեռնափոխադրումների աշխատանքային խումբ և ստուգել սահմանային և մաքսային տերմինալները ռուս-ադրբեջանական և ադրբեջանա-իրանական սահմաններին:
Այս մասին գրում է TACC-:
Նշվում է, որ բեռնափոխադրումների հարցերը լուծելու նպատակով եռակողմ փորձագիտական խմբի հանդիպում անցկացվել է վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ։
Ռուսաստանի իշխանություններն ակնկալում են, որ Հյուսիս-Հարավ միջանցքը կարող է այլընտրանք դառնալ Սուեզի ջրանցքին։ Միջանցքի ամենակարևոր ցամաքային հատվածն անցնում է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Իրանի միջև: Ներկայումս դրա երկայնքով փոխադրումների մեծ մասն իրականացվում է բեռնատարների միջոցով։