Հոլիվուդյան աստղերը երեկոյի ընթացքում Բայդենի համար հավաքել են 30 միլիոն դոլար
Լոս Անջելեսում նախագահ Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավի շրջանակում հովանավորներ ներգրավելու նպատակով Peacock Theatre-ում բարեգործական երեկո է անցկացվել, որին հրավիրված են եղել հոլիվուդյան աստղեր:
Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Երեկոյին ներկա են եղել դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն, Ջորջ Քլունին, Ջեք Բլեքը, դերասանուհիներ Բարբրա Սթրեյզանդը և Ջուլիա Ռոբերթսը, կատակերգու Ջիմի Քիմելը։
Բացի այդ, միջոցառմանը ներկա է եղել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման։
Երեկոյին ելույթ է ունեցել նաև գործող նախագահի կինը՝ Ջիլ Բայդենը։
Ըստ Բայդենի կողմնակիցների՝ երեկոյի ընթացքում հավաքվել է ավելի քան 30 մլն դոլար: