«Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է
![«Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է](/timthumb.php?src=disc/15-06-24/b42c3caadc366b25ef484549f63901c0.jpg&w=780)
Հունիսի 15-ից 23-ը Չեխիայի Տեպլիցե քաղաքում կանցկացվի «Teplice Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը:
Մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնակիցը գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն է: Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից․
«Մրցաշարին մասնակցելու են շուրջ 300 շախմատիստներ: Հայաստանից կմասնակցի նաև Մանե Ղարիբյանը:
Մասնակիցների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Առաջին խաղափուլը կմեկնարկի հունիսի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 18:30-ին:
Հաջողություն ենք մաղթում մեր շախմատիստներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։