Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերը
![Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերը](/timthumb.php?src=disc/15-06-24/6567c945b17367ee28eb9841fcea3785.jpg&w=780)
Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի սաներն այսօր հանդիպում են ունեցել Վրաստանի Կեկելիձեի ձեռագրերի ինստիտուտի տնօրեն Զաալ Աբաշիձեի հետ: Բանախոսը ներկայացրել է Վրաստանում պահվող հայկական ձեռագրերի մասին նյութեր, որից հետո անկաշկանդ մթնոլորտում երեխաների հետ ծավալվել է հետաքրքիր զրույց: Հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։
Գործընկեր կառույցի ղեկավարի այցը կայացել է Իգիթյան արվեստի կենտրոնի հետ համագործակցության արդյունքում:
Վրաստանից ժամանած հյուրին ուղեկցել են տարբեր երկրներից արվեստագետներ, որոնք այդուհետ շրջայց են ունեցել թանգարանի սրահներում: