Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, ինչ կատարվեց հունիսի 12-ին, ըստ որում, թե՛ խորհրդարանի շենքի անմիջական մերձակայքում, թե՛ ԱԺ դահլիճում, պարզորոշ վկայությունն էր այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալը կամ հեռացումը կանխորոշված է: Այդ առումով մնացել է մեկ հարց՝ ե՞րբ: Դժվար է կոնկրետ օր ու ժամ կանխատեսել, մանավանդ, որ դա անշնորհակալ գործ է, բայց մի բան կարելի է վստահ նշել. Փաշինյանի հեռացման հետհաշվարկը տրված է: Ինչպես վերջերս նշել էինք՝ ժամացույցը տկտկում է: Ոչ պակաս էական է այն, որ Փաշինյանն ինքը հրաշալի հասկանում է դա, հասկանում է, որ ոստիկանական մահակների, վայրագությունների ու անմեղ հայ մարդկանց արյունահեղությամբ երկարաձգված իր պաշտոնավարման ամեն մի օր մոտեցնում է իր անխուսափելի հեռացման պահը:

Գուցե միայն լիովին չի գիտակցում, որ այդ օրը նա քաղաքական ինքնասպանություն գործեց: Դե, նախորդ վեց տարին չհաշված... Ու դա արեց ԱԺ դահլիճում, երբ շրջակայքն ուղղակիորեն լցոնված էր ոստիկանության, ԱԱԾ-ի հատուկ ջոկատներով, կարմրաբերետներով, ոստիկանության զորքերով, չգիտես, թե՝ է՛լ ումոնցով կամ ինչ ուժերով, այդ թվում՝ ԱԺ շենքում դիրքավորված և իրենց դիրքը նպատակային «վառող» դիպուկահարներով (իբր, տեսեք, այստեղ ենք ու կկրակենք հայ մարդկանց, կանանց, երեխաների վրա): Իսկ ԱԺ դահլիճում Նիկոլ Փաշինյանը ջղակծկումների մեջ էր: Դա, չնայած այն հանգամանքին, որ նրա «ախռանան» նիստից առաջ հատ-հատ ստուգել էր պատգամավորների աթոռները, աշխատասեղանները, դրանց վրայից հեռացվել էին ջրի շշերը և այլն:

Ի՞նչ էր ասում Փաշինյանը, արդեն գրեթե էական չէ: Թերևս բացառությամբ այն դրվագների, որոնք բնորոշվում են որպես «ինքնախոստովանական ցուցմունքներ»: Մասնավորապես, այն հայտարարությունը, թե ինքը դեռ պիտի 2018-ին ասեր, որ Արցախն ադրբեջանական է (դրան առանձին անդրադարձել ենք), բայց չի արել այդ բանը: Ըստ որում, ոչ թե չի արել, այլ մինչև 2022 թ. հոկտեմբերի 6-ը, ներառյալ 2021 թ. արտահերթ ընտրություններն ու իր իսկ կառավարության ծրագիրը, տրամագծորեն հակառակն է պնդել: Նաև այն հայտարարությունը, որով գործնականում հաստատեց, որ այս ընթացքում արձանագրված ոստիկանական բոլոր այլանդակություններն իրականացվել են իր կարգադրությամբ, իմացությամբ ու խրախուսմամբ: Արձանագրենք, որ իշխանության «վերին էշելոնում» գտնվողները, ներառյալ նախագահի ու վարչապետի պաշտոնները զբաղեցնողները, արդարացնում էին ոստիկանության աննախադեպ վայրագությունները, որոնց պատճառով նորից հայի արյուն թափվեց, հարյուրից ավելի հայ մարդ վիրավորում ստացավ:

Սակայն այդ ամենը ավելի շուտ ու ավելի շատ նման են քաղաքական հոգեվարքի: Եվ իսկապես էլ, դա փակուղի մղված և ինքնամղված, հիմնովին հակաժողովրդական, ավելին՝ էությամբ մարդատյաց, հայ մարդկանց արյունը թափելու վրա հրճվող արարածներից բաղկացած ռեժիմի հոգեվարք է: Իրենք հասկանում են, որ տարբերակ չունեն՝ պետք է հեռանան, սակայն դեռ փորձում են մի քիչ էլ կառչած մնալ իրենց աթոռներից, պարգևավճարներից, հարկատուների հաշվին «ուտել-խմելու» «երանությունից», ֆինանսական ռեսուրսների վրա հսկողությունից... Դա չի ազդում ժամացույցի վրա: Բայց ազդում է իրենց վարքի ու պահվածքի վրա: Ավելի կատաղի ու ջղագրգիռ են դառնում: ԱԺ դահլիճում Փաշինյանը բախում հրահրեց իր խմբակցության և ընդդիմադիրների միջև: Այդ նույն ժամանակ ոստիկանական ուժերը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հարձակվել էին Փաշինյանի աղետաբեր ռեժիմից պատասխան ու հեռացում պահանջող հազարավոր հայ մարդկանց վրա: Ավելին, փաշինյանական ոստիկաններն ավելի վաղ Պռոշյան փողոցում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա, նպատակային բզկտել Աբրահամ Գասպարյանին, կանխամտածված կերպով պատճառել նրան ծանր վնասվածքներ:

Կոնկրետ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հենց ոստիկաններն էին, որ շարունակաբար լարում էին իրավիճակը, հրահրում բախումներ, խոչընդոտում ԱԺ պատգամավորների ազատ շարժը, ամեն գնով ցանկանում էին ստեղծել բախումնային ու անկառավարելի իրավիճակ: Ապա ոստիկանության համազգեստ կրողները նախահարձակ գործողությունների դիմեցին: Որպես այդ ամենի ականատես՝ կարող եմ նշել, որ գործի դնելով, այսպես կոչված, լուսաձայնային կամ ձայնային նռնակները, նրանք, հստակ իմանալով տարածքում մարդկանց, վրանների տեղակայումները, նաև այն, որ հավաքված բազմության հետևի ու միջին շարքերում կան կանայք, երեխաներ, տարեցներ, նռնակները նետում էին այդ ուղղություններով, երկու նռնակ նպատակային նետվեց հարթակի ուղղությամբ, որտեղ այդ պահին Բագրատ Սրբազանն էր, մի երկու անգամ նռնակներ նետվեցին մարդկանց ուղղությամբ, որոնք առաջին օգնություն էին ցուցաբերում արդեն պայթած նռնակների բեկորներից վիրավորվածներին: Դա ամենաիսկական վայրագություն էր՝ խաղաղ, անզեն, իրենց օրինական բողոքն ու անհնազանդությունն արտահայտող ՀՀ քաղաքացիների ու հայ մարդկանց դեմ: Վայրագություն, որը փաստեց ինչպես գործող ռեժիմի, այնպես էլ դրա իշխանավարման սպառվող ժամանակն սպասարկողների ոչ միայն անհայրենիք ու անպատիվ լինելը, այլև անմարդկայնությունը, մարդկային տարրական արժանիքներից զուրկ լինելը: Ակնհայտ է. իշխող ռեժիմը պատրաստ է արյուն թափել, վիրավորել, խեղել, սպանել: Գուցե նաև «հոգին փառավորվելու» համար:

Ու միգուցե ավելի ծանր ընթացք կունենար այս ամենը, եթե ընդվզումն առաջնորդող Բագրատ Սրբազանը, շարժման ղեկավար կազմը հնարավորինս չհանդարտեցնեին իրավիճակը, զսպվածության չկոչեին նման պայմաններում բնականորեն բորբոքված մարդկանց: Հետո Փաշինյանը նորից սկսեց աջուձախ մեղադրել ում ասես՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից վերջացրած Լուկաշենկոյով, ՀԱՊԿ-ով և այլն, չհաշված «նախկիններին», ինչը «մշտական թեմա» է նրա համար: Այդ ամենը, ներառյալ՝ ուժայինների թիկունքում թաքնվելը, արյուն թափելը, ջղակծկումները, «փախեփախ» հեծանիվ քշելու ցուցադրությունները, ցույց են տալիս, որ այլևս ինքն էլ է հասկանում, որ այլ տարբերակ չունի, հետհաշվարկն սկսված է: Ժամացույցը տկտկում է»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում