ԱՄՆ-ը նախատեսում է օրինականացնել հարյուր հազարավոր միգրանտների
![ԱՄՆ-ը նախատեսում է օրինականացնել հարյուր հազարավոր միգրանտների](/timthumb.php?src=disc/15-06-24/b498f039c1b3186458a5d551b5d53c29.jpg&w=780)
ԱՄՆ վարչակազմը նախատեսում է օրինական կարգավիճակ տրամադրել հարյուր հազարավոր միգրանտների, ովքեր ապրում են երկրում առանց անհրաժեշտ փաստաթղթերի։ Այս մասին հայտնում է ամերիկյան CBS հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Նյութում նշվում է, որ այս միջոցը կազդի անօրինական միգրանտների վրա, ովքեր ԱՄՆ-ում են եղել առնվազն 10 տարի։ Մեկ այլ պայման կլինի ամուսնությունը ԱՄՆ-ի քաղաքացու հետ։
Ըստ լրագրողների՝ օտարերկրացիներին կտրամադրվի աշխատանքի թույլտվություն և երաշխավորված պաշտպանություն երկրից արտաքսումից։ Իշխանությունները նախաձեռնության մասին կարող են հայտարարել արդեն հունիսի 18-ին, ասել է աղբյուրներից մեկը։
Միաժամանակ Սպիտակ տան անանուն ներկայացուցիչն ընդգծել է, որ պետական վարչակազմը դեռ վերջնականապես չի հաստատել ծրագիրը։