Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

21 մլն աշխատանքի վարձատրություն, նոր բնակարան. Սանոսյանի մոր տան գործը ստուգող հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արտակ Պողոսյանը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել 2023 թվականի փետրվարին։

Նախկինում նա զբաղեցնում էր Երևանի ոստիկանապետի պաշտոնը: Այդ պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 22-ին. իսկ ավելի վաղ Արտակ Պողոսյանը զբաղեցրել է ոստիկանության՝ Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը։

Այժմ Արտակ Պողոսյանին վստահվել է ստուգել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի թոշակառու մորը պատկանող 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարանի գործը։

Այսպիսով՝ նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանը, հակակոռուպցիոն կոմիտե գալուց մեկ ամիս անց, նոր բնակարան է ձեռք բերել Երեւան քաղաքում՝ բազմաբնակարան շենքում, 38 մլն 459 հազար դրամ արժողությամբ։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է գրեթե նույնքան, հենց այստեղից էլ հասկանում ենք, որ բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքով։

Պողոսյանը 2021 թվականին ձեռք է բերել նոր մեքենա՝ 2020 թվականի արտադրության Lexus մակնիշի։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10 հազար եվրո և 580 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 12 հազար եվրո։

Արտակ Պողոսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 57 մլն 755 հազար դրամ, որից 21 մլն 275 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեից։

Պողոսյանը, եկամտահարկի վերադարձի օրենքի համաձայն, ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 906 հազար դրամ, որը հիփոթեքի մայր գումարը մարելու համար է, իսկ եկամտի 34 մլն 573 հազար դրամը վարկ է «ՎՏԲ-Հայաստան» բանկից։

Հաշվետու տարվա ընթացքում Պողոսյանը վարկերի մարմանն ուղղել է 3 մլն 480 հազար դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգման համար կատարած ծախսերը կազմել են 11 մլն 550 հազար դրամ։

Հավելենք, որ Պողոսյանի կինը՝ Նաիրա Դարբինյանը, աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմում՝ որպես փորձագետ, որի համար հաշվետու տարում ստացել է 3 մլն 671 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։

Նրա կինը վարչապետի աշխատակազմից եկամուտ ստացել է 2022 թվականից սկսած։

Սա ևս մեկ ապացույց է, որ այս իշխանությունների օրոք «խնամի-ծանոթ-բարեկամ» թեզը խոշոր և պիրկ արմատներ է գցում պետության հիմքում։ Պաշտոնյաներն իրենց կանանց տեղավորում են պետական համակարգում աշխատանքի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում