Ռուսաստանը մեղադրվում է քիմիական զենք կիրառելու մեջ
Յոթնյակի (G7) երկրների ղեկավարները Ռուսաստանին մեղադրել են ուկրաինացի զինվորականների դեմ քիմիական նյութեր օգտագործելու մեջ։
Այս մասին ասված է Իտալիայում ավարտվող G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում։
«Մենք խորապես անհանգստացած ենք ուկրաինական ուժերի դեմ ռուսական կողմից քիմիական նյութերի կիրառման ավելացման մասին հաղորդագրություններով», - ասվում է հայտարարության մեջ: