ՀՅԴ գրասենյակներում խուզարկություններ են իշխանական ԶԼՄ-ի տարածած ձայնագրության առնչությամբ․ փաստաբան
![ՀՅԴ գրասենյակներում խուզարկություններ են իշխանական ԶԼՄ-ի տարածած ձայնագրության առնչությամբ․ փաստաբան](/timthumb.php?src=disc/14-06-24/09871b9da9539b8fc455b38aee5e8f00.jpg&w=780)
ՀՅԴ Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում խուզարկություններ այսօր իրականացվել են՝ իշխանական «Սիվիկ» լրատվականի տարածած տեսանյութի առնչությամբ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան
Սերգեյ Հարությունյանը․
«Մարդկանց ճնշում են, մեկուսացնում են, տասնյակ անձանց ձերբակալում են, կալանավորում են, մյուսների մոտ՝ վախ առաջացնում և ժողովրդի մոտ տպավորություն են ստեղծում՝ ՀՅԴ արատավորման»,- ասել է Հարությունյանը՝ նշելով, որ ՀՅԴ-ն միակ կուսակցությունն է, որտեղ բացարձակ մեծամասնությունը գաղափարի համար են։