Բյուջեից 2.3 մլրդ դրամ հատկացվեց 6 ճանապարհի համար
![Բյուջեից 2.3 մլրդ դրամ հատկացվեց 6 ճանապարհի համար](/timthumb.php?src=disc/14-06-24/73a862e3e7430271cc799d804a7305a4.jpg&w=780)
«Նախագծով առաջարկվում է վճարել 2 մլրդ 830 մլն դրամ 4 ճանապարհահատվածի շինարարության և դրանց տեխնիկական ու հեղինակային հսկողության համար և 2 ճանապարհահատվածի ավարտականների համար»,-կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով ճանապարհաշինության ֆինանսավորման նախագիծը:
Նա նշեց, որ առաջարկվում է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք ճանապարհների շինարարական աշխատանքների, դրանց հեղինակային և տեխնիկական հսկողության, ինչպես նաև ավարտված ճանապարհների՝ վերջին 5 %-ի վճարման համար
«ճանապարհների երկարությունը ընդհանուր 22 կիլոմետր է, 10 կիլոմետրը՝ միջպետական, 12 կիլոմետրը՝ տեղական ճանապարհներներն են»,-ասաց Սանոսյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց բոլոր ճանապարհները։