Երևանում հերթական ավտովթարն է եղել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավորԻնչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք. եկեք ամենքի վզից էլ մի հատ խաչքար կապենք, ասենք` քարշ տվեք, երեխեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)ԱՄՆ-ը մտադիր է Իսրայելին F-15 կործանիչներ վաճառելՓաշինյանն ու ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շուրջ
Վաղը՝ հունիսի 19-ին, Բագրատ սրբազանը հանդես կգա մամուլի ասուլիսով
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդի հետՔրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ինՀարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանըԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Պաշտպանյալս ազատ արձակվեց դատարանի դահլիճից. փաստաբան Արթուր Հարությունյանի հերթական հաղթանակը` դատարանում
Վերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել է Հնդկաստանի 34-ամյա քաղաքացու դին
Վաչե Գաբրիելյանն ընտրվել է ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի նախագահԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել ՊՆ-ին. ArmLur.am
Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես ՌԴ դեմ հիբրիդային պատերազմի գործիք․ հուսով ենք՝ ՀՀ ղեկավարությունը կունենա բավականաչափ քաղաքական խոհեմություն․ Միխայիլ Գալուզին
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ
Որոշել եմ իմ այգում փոքրիկ սրճարան բացել. հրավիրում եմ բոլոր այն մարդկանց ովքեր մեզ համոզում էին, որ պետք է ուրախ լինենք, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան է սուրճ խմելու. Կիրանցի բնակիչ
Մայիսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 84 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 59,250 մլն դրամ
Ֆրանսիան CAESAR հրետանային համակարգեր կմատակարարի Հայաստանին. կնքվել է պայմանագիր (լուսանկարներ)
Հրդեհ՝ Դավթաշենի բնակարաններից մեկումՍուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետՀարկադիր կատարման փուլում արտոնությունից օգտվելու համար մնացել են հաշված օրեր3 անձ կալանավորվել է՝ տարեց տղամարդու նկատմամբ ավազակություն կատարելու մեղադրանքովՔննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինաշխատանքների ընթացքը
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր բոլոր լրատվամիջոցների աշխատակիցների համար. «Մամուլի միջազգային ինստիտուտ»-ը` IPI-ը խիստ անհանգստություն է հայտնել
Մարզահամերգային համալիրը գերակատարել է պլանը՝ ապահովելով 106 մլն․ դրամի շահույթՄԻՊ-ն արձագանքել է ձերբակալվածներին պահելու վայրերում կատարված ինքնասպանություններին և ինքնավնասումներին«Որոշել եք կրկին պահպանե՞լ ձեր մանդատները, ինչի՞ համար». ՊԵԿ նախկին նախագահը՝ ընդդիմադիր պատգամավորներինԵրևանի Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը (լուսանկարներ, տեսանյութ)Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել ՀԱՄԱՍ-ի գլխավոր կենտրոնըՀԿԵ-ն գործարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղերթըՓաշինյանը պատրաստվում է ևս 4 գյուղ հանձնել, ինչի համար հանրաքվե է պետք․ ԱբրահամյանԵ՞րբ է հանրային ծառայողը պարտավոր ստացած նվերը հանձնել համապատասխան կառույցին. նախագիծԿիլիան Մբապեն կոտրել է քիթըՕխլոկրատիայից՝ խուլիգանակրատիա. «Փաստ»Բանակցային «լուզերի» պատիր մանիպուլյացիան. «Փաստ»Հնարավոր է կարճատև անձրև«Հայաստանյան արտաքին քաղաքականության ուղղվածությունում հենց հիմա տեղի են ունենում դավաճանությանը համարժեք գործողություններ». «Փաստ»ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրԱշխարհաքաղաքական փոփոխությունների նոր գունային գամման. Արևմուտքն անհանգստանալու զգալի պատճառներ ունի. «Փաստ»Մոսկվայի և Թեհրանի մեսիջը Փաշինյանին. ՀՀ-ն չդարձնել Արևմուտքի պլացդարմ. «Փաստ»Բարաք Օբաման կարող է փոխարինել Ջո ԲայդենինԳեղարքունիքում պատրաստվում են սահմանագծմանն ու սահմանազատմանը. մարզպետը հանդիպել է մարզի ներկայացուցիչներին. «Ժողովուրդ»Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ․ «Հրապարակ»Տրանսպորտի թանկացումը կհետաձգվի. իշխանության հերթական սխալ հաշվարկը. «Ժողովուրդ»Իշխանությունների տեղեկատվական և «իրավապահ» «ֆլեշմոբն» ընդդեմ GG-ի հակառակ արդյունքն ունեցավ. «Փաստ»Սյունիքը մաղել են․ «Հրապարակ»Իրավապահներին հետաքրքիր է, թե քաղաքացիներն ինչ էին անում Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին. վիրավորվելու, բռնության կիրառման մասին խոսք չկա. «Ժողովուրդ»Ովքե՞ր են խոսում «կեղծ օրակարգից» ու Հայաստանի շահերից. զավե՞շտ, թե՞ ինքնասարկազմ. «Փաստ»Բենզինի շուկայում նոր խաղացող է հայտնվել․ «Հրապարակ» Տարաձայնություններ, աջակցություն շարժմանը. ինչո՞ւ է Անի Սամսոնյանը դուրս եկել ԼՀԿ-ից. «Ժողովուրդ»
Հասարակություն

Խստորեն դատապարտում ենք ոստիկանության կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, ոչ պրոֆեսիոնալ, չհաշվարկված գործողությունները. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի դեմ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում ի թիվս բազմաթիվ ցուցարարների տուժել են նաև 10-ից ավելի լրագրողներ և օպերատորներ, որոնք իրադարձությունների կիզակետում կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները։

Այսպես՝ լուսաձայնային նռնակների պայթյուններից և առաջացած հրմշտոցներից վնասվածքներ են ստացել «NEWS.am» լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, «ArmLur.am»-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանը, «ՍիվիլՆեթ»-ի/CivilNet-ի օպերատոր Նարեկ Հայրյանը, «ABC media»-ի լրագրողներ Նանե Հայրապետյանն ու Աղվան Ասոյանը, օպերատորներ Էդիկ Մալաքյանն ու Արման Ղարիբյանը, «MediaHub.am»-ի թղթակից Նարե Գևորգյանը,  «Alpha News»-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը։

Բախումների ընթացքում վնասվել կամ կորել է «Փաստինֆո» լրատվականի, PARA TV-ի, «Սպուտնիկ Արմենիա»-ի և այլ լրատվամիջոցների տեխնիկան՝ ուղիղ հեռարձակման սարքեր, տեսախցիկներ ու միկրոֆոններ։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք ոստիկանության կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, ոչ պրոֆեսիոնալ, չհաշվարկված գործողությունները, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների։ Մի շարք տեսագրություններում, ինչպես նաև «Ֆոտոլուր»/Photolure News Agency լրատվական գործակալության լուսանկարում պարզորոշ երևում է, որ լուսաձայնային նռնակներ ուղղվել են նաև լրագրողների ու օպերատորների կողմ, որտեղ կուտակված էին լրատվամիջոցների տեսախցիկները։ Սա հիշեցնում է 2016 թվականի հուլիսին Երևանի Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունները լուսաբանող լրագրողների թիրախավորումը և նրանց նկատմամբ չարդարացված ուժի կիրառումն ու հետապնդումները, ինչը վկայում է, որ ոստիկանության գործելաոճում գրեթե ոչինչ չի փոխվել, և լուրջ կասկածի տակ է դնում հռչակված բարեփոխումների մասին պնդումները։

Այս ֆոնին խորը մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ երկրի առաջին դեմքերն անվերապահորեն արդարացրել են ուժային կառույցների գործողությունները՝ նույնիսկ չսպասելով դրանց վերլուծությունների արդյունքներին, ինչը պարարտ հող է ստեղծում հետագայում նման գործողությունների կրկնման համար։

Վրդովմունք է առաջացնում նաև այն, որ նույն օրը, երբ Ազգային ժողովի նիստում՝ վարչապետի հետ հարցուպատասխանի ժամանակ, վիճաբանություն է սկսվել իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև, անվտանգության ծառայության աշխատակիցները փորձել են ԱԺ-ի օթյակից բռնի ուժով դուրս հանել լրագրողներին՝ արգելելով նրանց կատարել մասնագիտական պարտականությունները՝ տեսանկարահանել ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցողը։ Այսպիսի անընդունելի գործելաոճ  խորհրդարանում դրսևորվել է նաև նախորդ տարիներին, և սա դարձել է արատավոր ավանդույթ։

Ելնելով վերոգրյալից՝ մենք պահանջում ենք․

իշխող քաղաքական ուժից՝ հանդես գալ հայտարարությամբ և հայցել ներողամտություն հունիսի 12-ի իրադարձությունների ընթացքում տուժած բոլոր լրագրողներից ու լրատվամիջոցներից, փոխհատուցել նրանց վնասները և միջոցներ ձեռնարկել ճգնաժամային իրավիճակներում նրանց անվտանգ գործունեությունն ապահովելու համար,

Ներքին գործերի նախարարությունից՝ ծառայողական քննություն իրականացնել և վերլուծել ոստիկանության գործողությունների օրինականությունն ու համաչափությունը, բացահայտել խախտումները, հրապարակայնորեն ընդունել դրանք և պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ծառայողներին։

Մենք մեր համերաշխությունն ու սատարումն ենք հայտնում ցավալի իրադարձություններում տուժած բոլոր լրագրողներին ու օպերատորներին, մաղթում շուտափույթ ապաքինում և տոկունություն:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ 

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ