Կիրակի օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կկատարվի քահանայական ձեռնադրություն
![Կիրակի օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կկատարվի քահանայական ձեռնադրություն](/timthumb.php?src=disc/14-06-24/041f7224e92e876696e5c8890a5f5080.jpg&w=780)
Հունիսի 16-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի քահանայական ձեռնադրություն։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող յոթ սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության։
Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30։
Նույն օրը՝ Երեկոյան ժամերգության ընթացքում, Սուրբ Գայանե վանքում կկատարվի նաև վեղարի տվչության արարողություն:
Հունիսի 15-ին՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում տեղի կունենա ձեռնադրվող սարկավագների ընծայման կարգը։