«Մհեր Մկրտչյանի» անվան արտիստական թատրոնը հիմնանորոգվել ու վերազինվել է (տեսանյութ)
![«Մհեր Մկրտչյանի» անվան արտիստական թատրոնը հիմնանորոգվել ու վերազինվել է (տեսանյութ)](/timthumb.php?src=disc/14-06-24/02ce53ebcd6f1f347e95a660f0b0b45a.jpg&w=780)
Հանդիսատեսի առջև իր դռներն է բացել Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ թատրոնը հիմնանորոգվել ու վերազինվել է: Թատրոնի վերաբացումը Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացման առաջնախաղով էր, որին ներկա էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Թատրոնի հիմնանորոգմամբ մենք ունենք նոր միջավայր, նոր բովանդակություն: Կարծում եմ, որ նման աշխատանքները մեր մշակութային կյանքն էականորեն ավելի լավն են դարձնում»,-ընդգծել է քաղաքապետը: Թատրոնն այժմ ունի լուսաձայնային ժամանակակից տեխնիկա, ինչը ստեղծագործելու նոր հնարավորություններ է տալիս: Վերանորոգման համար ավելի քան 400 մլն դրամ է հատկացվել համայնքային բյուջեից: Մհեր Մկրտչյանի ջանքերով հիմնադրված շուրջ 30-ամյա թատրոնն այժմ ստեղծագործական մի շարք նոր ծրագրեր ունի: