«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մարտի 1-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ, Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
Թեման` Ի՞նչ կփոխի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը Հայաստանի ներքաղաքական կյանքում եւ այդ համաձայնագրի արդյունքում ի՞նչ կշահի ժողովուրդը:
Բանախոսը կանդրադառնա նաեւ պատգամավորական էթիկայի կանոնների խախտման վերջին դեպքերին ու դրանց կապակցությամբ Էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումներին: