Ռուսաստանի սառեցված ակտիվները՝ մոտ 50 միլիարդ դոլար G7-ը կտա Ուկրաինային
Մեծ Յոթնյակի (G7) երկրների առաջնորդները համաձայնության են եկել Ուկրաինային 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրել՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները: Այս մասին գրում է BBC-ն:
«Լավ նորություն կա: Եվս 50 միլիարդ դոլար կա Ուկրաինայի համար: Դրա համար մենք օգտագործում ենք սառեցված ակտիվների տոկոսները, որը ցույց է տալիս Պուտինին մեր միասնությունը: Այն մեծապես օգնում է Ուկրաինային և թեթևացնում բյուջեների բեռը»,- գրել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները: