Ջո Բայդենը հայտարարել է, որ ներում չի շնորհի իր որդուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ ներում շնորհել իր որդուն՝ Հանթերին, ում երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել զենքի օրենքի խախտման մեջ։ Այս մասին նա հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Իտալիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։
Ամերիկացի առաջնորդն ասել է, որ ընդունում է երդվյալ ատենակալների դատավճիռը, բայց հպարտանում է իր որդու համար, ով հաղթահարեց կախվածությունը և ամենախելացի և պարկեշտ մարդկանցից մեկը դարձավ:
«Ես կանեմ դա և մտադրություն չունեմ նրան ներում շնորհելու»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ չի ձգտի Հանթերի պատժի մեղմացմանը: