3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվելՎաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավորՀաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարարՈւնեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը. Սրբուհի ԳալյանԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ ՄանուկյանԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ցանկը Ուկրաինական հարվածի հետևանքով հնարավոր է զոհվել է գեներալ-լեյտենանտ Սերգեյ Միլչակովը. ռուսական աղբյուրներՀորդորում եմ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործել միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուրը․ Ավանեսյան«Պետք չէ հուզվել Հաջիևի հայտարարություններից». ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը մտահոգությունը շփոթում են հուզմունքի հետ
Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա
Եմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի ավիաբազային Բաքվի պահանջները դառնում են Երևանի որոշումները․ Մեսրոպ ՄանուկյանԱրփինե Սարգսյանը երկօրյա այցով Վրաստանում էՈստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԴիմում եմ ադրբեջանցիներին. Ամեն ինչ փոփոխվելու է ու ոչինչ հավերժ չէ, իսկ փոփոխությունների համար երբեմն վճարում են շատ ծանր գին. վճարում են անմեղները. Հայկ ԴեմոյանԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ինԱշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. ՄԻՊ պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների ընթացքը
Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կազմակերպած դիվանագիտական շոու-այցը բռնազավթված Արցախ
Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրըՊարտադի՞ր է Հայաստանի վրա սանձազերծված պատերազմի օրերին ֆիստիվալներ անեք, էլ ուրիշ օր չկա՞. Վարդանյան (տեսանյութ)Բյուրեղավանում վթարային ջրանջատում կլինիԻնչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետ
Քաղաքականություն

Փաշինյանը և նրա թիմը կրում են քաղաքական և քրեաիրավական պատասխանատվություն վերջին օրերի դեպքերի համար

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշվում է․ 

«Նիկոլ Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը և պետք է անհապաղ հրաժարական տան։ Նրանց հետագա գործունեությունը միայն խորացնում է քաղաքացիական դիմակայությունը երկրի ներսում և վարկաբեկում Հայաստանի հեղինակությունն ու ճանաչումը միջազգային հարաբերություններում։

 Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը կրում են քաղաքական, բարոյական և քրեաիրավական անմիջական պատասխանատվություն վերջին օրերի իրադարձությունների համար՝ ըստ էության վերածվելով հակաժողովրդական և ապազգային քաղաքական տարրերի, որոնք սպասարկում են արտաքին ուժերի, առաջին հերթին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։ 

Ակնհայտ է, որ մեր ժողովրդի պատմության վերջին շրջանի բոլոր ողբերգական իրադարձություններն ուղղակիորեն առնչվում են Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի գործունեության հետ (2008թ. մարտի 1, 2018թ. իշխանության զավթում, 44-օրյա պատերազմ, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիա, Լեռնային Ղարաբաղի կորուստ): Եկել է ժամանակը դադարեցնել այս ընթացքը և շարունակել մեր արժանապատիվ ընթացքը առանց Նիկոլի ու նրա մեծամասնության։ Սա արդեն մեր ժողովրդի համար դարձել է գոյաբանական անհրաժեշտություն։

 Փաստերը վկայում են, որ անցած վեց տարիներին երկրում ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի միանձնյա կառավարման ռեժիմ։ Այն որևէ կապ չունի Սահմանադրության հիմնարար նորմերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ։ Իրենց մեծամասնություն անվանող մարդկանց մի փոքր խումբ, պատերազմի նոր սպառնալիքներով շանտաժի ենթարկելով հասարակությանը, պատանդ է պահում հայկական պետությունը՝ հանուն սեփական անվտանգության և հարստացման։

 Ռեժիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի խոստովանությունները վկայում են, որ վերջին վեց տարիներին նա շահարկում է հասարակական կարծիքը, մոլորության մեջ գցում բնակչությունը, ծառայում է այլ շահերի, ամրապնդում իր ընտանիքի և մերձավորների նյութական բարեկեցությունը։ Կառավարման վեց տարիներին նա ավելացրել է երկրի պետական պարտքը վեց միլիարդ դոլարով, աճել է կոռուպցիան, ոչնչացվել է պետության ողջ պաշտպանական համակարգը։

 Իշխողների քաղաքականությունն ու գործողությունները հակասում են Հայաստանի Սահմանադրությանը և սպառնում են սահմանադրական կարգին։ Իշխանությունների ագրեսիվությունը, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, Ազգային ժողովը ռազմականացված օբյեկտի վերածելը հոգեվարքի և իրենց կատարած հանցագործությունների համար անձնական քրեական պատասխանատվության պահը հնարավորինս հետաձգելու ցանկության դրսեւորում է։ 

Այսօր Հայաստանը վերածվել է ոստիկանական պետության, որտեղ իրավապահ մարմինները ոչ թե հասարակական կարգը պահպանելու և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու գործառույթ են իրականացնում, այլ միայն պաշտպանում են ռեժիմի առաջնորդին և նրա մերձավոր շրջապատին։ Այն, որ ոստիկանությունը չի ծառայում հասարակությանը, վկայում է տարեցտարի երկրում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճը։ Դատական և իրավական համակարգը դարձել է քաղաքական ռեժիմի կցորդը և ամբողջությամբ կորցրել է իր անկախությունն ու օբյեկտիվությունը։ 

2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և գլխավոր դատախազը պետք է անհապաղ հրաժարական տան՝ որպես սահմանադրական մարմինների ներկայացուցիչներ, որոնք չեն կարողացել կանխել մարդու իրավունքների զանգվածային խախտումները, չեն ապահովել օրենքի գերակայություն։ Հունիսի 12-ի Բաղրամյան պողոտայի դեպքերը այն կարմիր գիծն էին, որ գործող իշխանություններին դրեց օրենքից դուրս։ Մենք գտնում ենք, որ բոլոր ապօրինի գործողություն իարականացնող ոստիկանները, քննիչները, դատախազներն ու դատավորները անձնական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների և որոշումների համար։ Նրանք դիտվելու են որպես Փաշինյանի հակաժողովրդական և հակապետական ռեժիմին աջակցողներ, խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանությունների վայրագ, հակաօրինական գործողությունները արդարացնող։

Բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, որոնք իրենց համարում են ժամանակակից հայ հանրության մաս և պատրաստ են պայքարել ազատության ու արդարության համար, պետք է իրենց հստակ վերաբերմունքը արտահայտեն հունիսի 12-ի իրադարձությունների կապակցությամբ։ Հակառակ դեպքում, մենք գտնում ենք, որ նրանք հավասարապես պատասխանատվություն են կրում Փաշինյանի վարչակարգի քաղաքականության համար, համերաշխ են նրա հետ և իրենց գործողություններով ամրապնդում են այն։ 
Կոչ ենք անում՝
 
 1. Միջազգային հանրությանը՝ դատապարտել իշխանությունների գործողությունները։ Հակառակ դեպքում՝ ակնհայտ կլինեն երկակի ստանդարտները առ այն, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերում միջազգային հանրության հետ համագործակցության օրակարգը սպառել է իրեն և կրում է բացառապես աշխարհաքաղաքական նպատակահարմարության բնույթ՝ սպասարկելով Փաշինյանի ռեժիմի շահերը։ Կոչ ենք անում ԵԽԽՎ-ին հունիսյան նստաշրջանի օրակարգից հանել Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հարցը, քանի որ նախապատրաստված նյութերն օբյեկտիվ չեն, չեն արտացոլում մարդու իրավունքների և ժողովրդավարության որակի իրական վիճակը երկրում և էապես խրախուսում են Նիկոլ Փաշինյանի ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։ Եվրախորհրդի հետագա կողմնակալ վերաբերմունքը Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության իրական վիճակին, ընդդիմության և քաղաքացիական հասարակության կարծիքների անտեսումը կվարկաբեկի այս կազմակերպության հեղինակությունն ու նշանակությունը։
 
 2. Հաշվի առնելով, որ գործող իշխանությունների օրոք անհնար է հասնել իրավապահ մարմինների ղեկավարների գործունեության օբյեկտիվ և արդարացի իրավական գնահատականի (ներքին գործերի նախարար, ոստիկանապետ, ԱԱԾ տնօրեն, քննչական կոմիտեների ղեկավարներ), առաջարկում ենք նրանց ինքնակամ հրաժարական տալ։ Այս կոչին չհետևելը հետագայում դիտվելու է որպես ձեր գործողությունները ծանրացնող հանգամանք, քանի որ պաշտոնավարման շարունակությունը ընկալվելու է որպես ապօրինի և հակաօրինական գործողությունները շարունակելու գիտակցված ցանկություն։ 3. ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին՝ աջակել Սրբազան շարժմանը, կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր ցանկանում են սրանց հեռացմամբ թեւակոխել կայուն խաղաղության և ամուր պետության ժամանակաշրջան։ 
 
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն
 
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն
 
13 հունիսի, 2024թ.»։