«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Գառնիկ Պետրոսյանը, Գագիկ Սուրենյանը
Մարտի 1-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը եւ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Թեման` առաջիկա օրերի եւ մարտ ամսվա կլիմայական պայմանների կանխատեսում, անոմալ տաք եղանակի վերլուծություն եւ հանրապետությունում գրանցվող բարձր ջերմային ռեժիմի պայմաններում գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպում: