Վարդգես Գասպարիի կալանավորումը վերացնելու վերաբերյալ բողոքը բավարարվել է
Վերաքննիչ քրեական դատարանը փոխել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի խափանման միջոցը:
Դատարանը քննել է Վարդգես Գասպարիի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու վերաբերյալ ներկայացված վերաքննիչ բողոքը եւ բավարարել է այն:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է: Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: