Ռուսաստանի հետ պատերզմին պատրաստ ենք. ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար
ՆԱՏՕ-ի ուժերի Եվրոպայի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բիրդլավը ԱՄՆ ներկայացուցիչների պալատում հայտարարել է, որ իրենք պատրաստ են Ռուսաստանի դեմ պատերզամին։
«Անհրաժեշտ լինի կարող ենք հարձակվել և հաղթել։ Ռուսաստանը մեր հակառակորդն է, դրա համար էլ ԱՄՆ-ի և Եվրոպայի մեր անդամների համար սպառնալիք է ներկայացնում։ Նրանք օգտագործում են նաև հարևան երկրների բնակիչների հնարավորությունները»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի հրամանատարը։
Հիշեցնենք, որ այս օրերին ԱՄՆ ներկայացուցիչների պալատը քնարկում է Ջոն Քերրիի առաջարկած Բ պլանը, որը նախատեսում է Սիրիայում հրադադարի չպահպանման դեպքում ցամաքային գործողություններ սկսել։