Աղետի օրերին տարհանվել է 443 բնակիչ, 4 քաղաքացի մահացել է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գնահատմամբ, աղետի գոտում վնասները բավական մեծ են։
«Մեծ խմբեր են ներգրավվել աղետի գոտում՝ աշխատանքի, կուզեի առանձնացնել, որ Փրկարար ծառայությունը շուրջ 1419 փրկարար է ներգրավել աշխատանքներում, ներգրավված են եղել բազմաթիվ շինարարական ընկերություններ, կազմակերպություններ, կամավորներ և այլ կառույցներից գործընկերներ»,- ԱԺ-ում այդ մասին հայտնեց նախարարը։
Նա նշեց, որ աղետի օրերին տարհանվել է 443 բնակիչ․ 4 զոհ կա։