Փայլուն հաղթանակ․ շուրջ 8 ամիս կալանքի մեջ գտնվող պաշտպանյալս դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց․ փաստաբան
Փաստաբան Արթուր Հարությունյանը գրում է․
«Փայլուն հաղթանակ
Շուրջ 8 ամիս կալանքի մեջ գտնվող պաշտպանյալս դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց.
Թիվ ՇԴ/0374/01/23 քրեական գործով քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրեց իր տեսակի մեջ հազվադեպ հանդիպող դատավճիռ։ 4-8 տարի ազատազրկում նախատեսող պատժի սպառնալիքով արարքի կատարման մեջ մեղադրվող պաշտպանյալիս նկատմամբ նշված պատիժը պայմանականորեն չկիրառվեց։
Շնորհակալություն Դատավոր Շտոյանին»: