Ջո Բայդենն այսօր կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ
Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարել է հունիսի 13-ին Իտալիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման մասին։
Այս տեղեկությունը ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան խորհրդական Ջոն Քիրբին։
Քիրբին նաև նշել է, որ գագաթնաժողովում իրենք կհայտարարեն Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվների և Ուկրաինայի օգտին դրանց ուղղման վերաբերյալ նոր քայլերի մասին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջին անգամ Ֆրանսիայում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: