Բռնցքամարտիկները ձեռնունայն են վերադառնում Ստրանջայի մրցաշարից
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի բռնցքամարտի միջազգային մրցաշարից հայ բռնցքամարտիկները ձեռնունայն են վերադառնում: Հայաստանի վերջին պատվիրակը` 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, առաջին իսկ մենամարտում պարտվեց Բուլղարիան ներկայացնող Քրիստիան Դիմիտրովին:
49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն իր առաջին մենամարտում պարտվեց բուլղարացի Տինկո Բանաբակովին, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը զիջեց Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Ասանաուին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: