Վաղը չափազանց կարևոր օր է․ հավաքվում ենք՝ Ազգային ժողովի դիմաց, ասելիք ու փաստելիք ունենք
Վաղը չափազանց կարևոր օր է։ Քանի որ այս մարդիկ, որոնց դուք վճարել եք, մերժել են ձեր պահանջը, իրենց պետք է գործազուրկ դարձնենք։ Աղետ բերած այս մարդկանց աշխատանքի գնալը պետք է դադարեցվի։ Այդ մասին իր ելույթում հայտարարել է Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ հավաք է սպասվում Ազգային ժողովի դիմաց․
«Վաղը ժամը 3-ից սկսած մենք պետք է հավաքվենք այստեղ՝ Ազգային ժողովի դիմաց, քանի որ ասելիք ու փաստելիք ունենք։ Մենք ունենք պահանջ ու այդ պահանջն իրականացնելու կամք ու վճռականություն»,- մանրամասնել է Սրբազանը։