Այս պայքարի ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք և պատիվ․ առաջնային նշանակությունը մեր հաղթական արդյունքն է
Այս պայքարի սկիզբը և վերջը չակնկալիքներն են։ Այս պայքարի ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք և պատիվ։ Առաջինը խոցված է, երկրորդը՝ գողացված։ Այդ մասին իր ելույթում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը․
«Ինձ համար թե՛ աթոռը, թե՛ պաշտոնը ոչ մի բան են։ Ինձ համար առաջնային նշանակությունը մեր հաղթական արդյունքն է։ Հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին ու անձանց, որ իրենց համար էլ այդպես լինի, այլ ոչ թե պաշտոնի ակնկալիքը։
Ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք ու Պատիվ»- նշել է Սրբազանը` հրավիրելով բոլոր քաղաքական ուժերին միանալ Շարժմանը։