Թուրքիան Իրաքի հյուսիսում հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն Իրաքի հյուսիսային սահմաններ ցածր հեռահարության հակաօդային համակարգեր է տեղակայել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Նշվել է, որ նման որոշման կայացումը պայմանավորված է հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերով իրականացվելիք հարձակումները կասեցնելու միտումով:
Ընդգծվել է, որ վերոնշյալ միջոցառումներն ուղղված են Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ:
Իրաքի հյուսիսում տեղակայված բազաներ են ուղարկվել «KORKUT» տեսակի հակաօդային պաշտպանական համակարգեր, որոնք կարող են թիրախը հայտնաբերել 25 կմ հեռավորությանից և խոցել 4 կմ հեռահարության բեկորային հրթիռներով: