Հյուսիսային Կորեայի զինվորները մտել են Հարավային Կորեայի տարածք
Մոտ 20 հյուսիսկորեացի զինվորներ հատել են սահմանազատման գիծը, իսկ հարավկորեացի զինվորականները նախազգուշական կրակոցներ են արձակել:
Այս մասին հաղորդում է Yonhap-ը՝ հղում անելով Միացյալ շտաբների պետերին:
JCS-ի տվյալներով՝ հյուսիսկորեացի զինվորները հատել են սահմանը կենտրոնական տարածքում ապառազմականացված գոտում: Նախազգուշական կրակոցներ արձակելուց հետո նրանք վերադարձել են սահմանի իրենց կողմը։
JCS-ը կարծում է, որ ապառազմականացված գոտում առաքելություն իրականացնող հյուսիսկորեական զորքերը մտադրություն չեն ունեցել հատել սահմանը, քանի որ նախազգուշացումից անմիջապես հետո վերադարձել են։ Նրանք բացատրել են, որ տարածքն այժմ խոտածածկ է և թփուտներով լի, ինչը դժվարացնում է սահմանազատման գիծը տեսնելը: