Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ համագործակցության համաձայնագրի կնքումը կավարտվի առաջիկայում. ՌԴ ԱԳՆ
Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ համագործակցության մասին համաձայնագրի կնքումը երկու երկրների ղեկավարության ռազմավարական որոշումն է, որն ուժը երբեք չի կորցրել:
Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ երկրորդ ասիական դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը RIA Novosti-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ համաձայնագրի վրա աշխատանքը դադարեցվել է իրանցի գործընկերների հետ խնդիրների պատճառով, սակայն աշխատանքը կավարտվի առաջիկայում: