Իրանը դժգոհ է Բայդենի ու Մակրոնի հայտարարություններից
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին քննադատել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը և հերքել Թեհրանի հասցեին անհիմն և անընդունելի մեղադրանքները:
Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Քանանին հակաիրանական հայտարարությունն անվանել է անհիմն և քաղաքական նպատակներ հետապնդող», - ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նա ընդգծել է, որ անուրանալի է Իրանի Իսլամական Հանրապետության դերը տարածաշրջանում և աշխարհում կայունության և անվտանգության հաստատման, միջազգային անվտանգության ամրապնդման նպատակով ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Բացի այդ, նա վերահաստատել է Թեհրանի հանձնառությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ տեխնիկական համագործակցությանը՝ միջազգային իրավունքների և պարտավորությունների շրջանակներում: