Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Որքա՞ն կդիմանա Հայաստանը առանց ռուսական փողերի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Dzen.ru-ն «Ո՞ւմ հաշվին է այսօր ապրում Հայաստանը, և որքա՞ն կտևի դա առանց ռուսական փողերի» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը Ռուսաստանից կամաց-կամաց «հեռանում է» դեպի Արևմուտք։ Փաշինյանը, հավատալով Արևմուտքի խոստումներին, որի հիմնական նպատակը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խզումն է, գրեթե չի թաքցնում իր հակառուսական ուղղվածությունը։ Բայց հարց է, թե Հայաստանը ինչքա՞ն կարող է դիմանալ առանց ռուսական փողերի։ Հայաստանի արդյունաբերությունը կփլուզվի առանց ռուսական էներգառեսուրսների, նման ամպագոռգոռ հայտարարություն է արել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։ Նա կարծում է, որ եթե Երևանը խզի Մոսկվայի հետ հարաբերությունները, մի քանի ամսից կսնանկանա, քանի որ հանրապետությունը չի կարողանա թանկարժեք ամերիկյան գազ գնել։

Այսօր Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում հազար խորանարդ մետրը 165 դոլարով, իսկ ԱՄՆ-ը Եվրոպային գազը վաճառում է 380 դոլարով։ Մեկ այլ ասպեկտ, որի վրա հիմնված է Հայաստանի տնտեսության մեծ մասը, զբոսաշրջությունն է։ Միայն անցյալ տարի զբոսաշրջությամբ Հայաստանի բյուջեն համալրվել է 2 մլրդ դոլարով։ Այդ գումարի առնվազն կեսը Երևան են բերել ռուս զբոսաշրջիկները։ Ինչպես նշել է փորձագետ Մարինա Գալասը, ռուս զբոսաշրջիկները կազմում են Հայաստան այցելած բոլոր զբոսաշրջիկների 50 %-ը։ Երևանը նաև ոչ պակաս վաստակում է Ռուսաստանի հետ առևտրով: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 9,2 մլրդ դոլար, ինչը 4,8 մլրդ դոլարով ավելի է, քան 2023 թվականին: Մոսկվան շարունակում է մնալ Երևանի ամենամեծ առևտրային գործընկերը։

Համեմատության համար նշենք, որ Փաշինյանի կողմից այդքան սիրելի Ամերիկայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է ընդամենը 144 միլիոն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում հայկական ապրանքների արտահանման 27 %-ը, ներմուծման՝ 34 %-ը։ Ընդ որում, ներմուծման կեսից ավելին գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության արտադրանքն է, իսկ Ռուսաստանը Հայաստանին հումք է մատակարարում: Արդյո՞ք արևմտյան երկրները Հայաստանից կգնեն բանջարեղեն, միրգ և հյութեր, իսկ դրա դիմաց զեղչով էներգառեսուրսներ կվաճառեն, ինչպես դա անում է Ռուսաստանը։ Մինչ Երևանը հռետորական հարցերի պատասխաններ է փնտրում, ամերիկացի տնտեսագետները հիասթափեցնող եզրակացություններ են անում. «Հայաստանի տնտեսությունը առանց ռուսական շուկայի ծանր ճգնաժամի մեջ կարող է գոյատևել ուղիղ մեկ տարի՝ նախքան խեղդվելը»:

Այսինքն, եթե Հայաստանը չդադարեցնի իր հակառուսական քաղաքականությունը, կվերածվի աղքատ, ոչ պիտանի երկրի։ Այս դեպքում ինչի՞ վրա է հույսը դնում Հայաստանը՝ ներգրավվելով հակառուսական արշավի մեջ։ Արևմուտքը, որը գիտի, թե ինչպես դա անել, Հայաստանին խոստանում է և՛ վարկեր, և՛ իրացման շուկաներ։ Սակայն հարևան Վրաստանի, ինչպես նաև Ուկրաինայի փորձը ցույց է տալիս, որ այդ կախվածությունը և՛ նվաստացուցիչ է, և՛ արյունալի, և որ Արևմուտքը չի պատրաստվում էժան ռեսուրսներ մատակարարել, բացի դա, չգիտի՝ սեփական գյուղմթերքն ինչ անել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում