Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Բնակչության ռեգիստրի նոր համակարգի ներդրման մասով կառաջանա պետբյուջեի ծախսային ուղղությունների փոփոխման կարիք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել մի շարք օրենքներում՝ «Բնակչության ռեգիստրի մասին», «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», «Դատական դեպարտամենտում ծառայության մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Պաշտպանության մասին» և «Ազգային անվտանգության մարմինների մասին»: Ներկայում բնակչության ռեգիստրում տվյալների հավաքագրումն իրականացվում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի հիման վրա։ Այն ընդունվել է 2002 թվականին և ռեգիստրի արդիականացմանն ուղղված փոփոխություններ չեն կատարվել։

Նշվում է, որ բնակչության պետական ռեգիստրը (ԲՊՌ) կազմակերպչական առումով գործում է միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) տրվում է ԲՊՌ կողմից, ծննդյան ամսաթիվը պահվում է ԲՊՌ-ում, անձի ՀԾՀ-ը պարունակում է ծննդյան ամսաթիվը և սեռը, ՀԾՀ-ն ստեղծվում է ծննդյան գրանցման պահին, ԲՊՌ-ն գրանցում է ծնունդը արդարադատության նախարարությունից ստացված տվյալների հիման վրա, որը տնօրինում է ծննդի գրանցման գործընթացների հետ կապված տվյալների բազան, նորածինների մասին տեղեկատվությունն առաջինը գրանցում է արդարադատության նախարարությունը, անձի անունը արդարադատության նախարարության միջոցով գրանցվում է մնացած բոլոր տվյալների հետ մեկտեղ։

Այսինքն, բնակչության ռեգիստրը հանդիսանում է բնակչության ռեգիստրում գրանցման ենթակա տեղեկատվության հավաքագրման երկրորդային օղակ, ինչը հանգեցնում է ռեգիստրում այլ տեղեկատվական համակարգերից մուտքագրվող տվյալների թերի լրացման, համակարգի լեզուների անհամապատասխանության, ուստի և ոչ հստակ տեղեկատվության հավաքագրման։ Բացի դրանից, առկա են նաև մի շարք խնդիրներ տեղեկատվական այլ համակարգերի հետ փոխգործելիության, տեղեկատվության արդիականացման հետ կապված։

Արդյունքում բնակչության ռեգիստրն իրենից ներկայացնում է ոչ թե անձանց վերաբերյալ թարմացված ու արդիականացված տվյալների բազա, այլ անձանց փաստաթղթերի վերաբերյալ մասնակի տեղեկատվություն պարունակող համակարգ։ Ներկայում բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է տարատեսակ տեղեկատվական համակարգերում՝ այս կամ այն մարմինների խնդիրների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Մինչդեռ «Բնակչության ռեգիստրի մասին» նոր օրենքի նախագծի ընդունումը նպատակադրված է մեկ միասնական տեղեկատվական համակարգում մեկտեղելու բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները:

Պետական մյուս մարմիններն իրենց գործառույթների իրականացման համար կօգտվեն բնակչության ռեգիստրից։ Ասվում է, որ բնակչության ռեգիստրի նոր համակարգի ներդրման մասով կառաջանա պետբյուջեի ծախսային ուղղությունների փոփոխման կարիք, սակայն դրա չափը ներկայում հնարավոր չէ կանխատեսել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։